Օկլոհամայի եւ Կոլումբիայի գիտնականներն այն կարծիքն են, որ ԱՄՆ մի շարք տարածքներում երկրաշարժի դեպքերի հաճախացումը կապված է թերթաքարային հանքերի մշակման հետ: Նրանց ուսումնասիրությունը հրապարկված է  «Geology» ամսագրում:

Նրանք կարծում են, որ Արկանզասում, Տեխասում, Կոլորադոյում եւ մյուս վայրերում  երկրաշարժերի ակտիվացումը կապված է թերթաքարային շերտերում նավթի եւ գազի արդյունահանման տեխնոլոգիաների հետ: Խոսքն այսպես կոչված «հիդրավլիկ եղանակով շերտի փլուզման» մասին է:

Գիտնականները կարծում են, որ նման տեխնոլոգիայի երկարատեւ կիրառումը  կարող է հանգեցնել երկրակեղեւի վնասմանը: