Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները հատուկ միկրոչիպ են պատրաստել, որը կարող է ախորժակի կորուստ առաջացնել: Այն էլեկտրոդով միացնում են շարժուն նյարդին, որից հետո սարքն սկում է հաշվել ախորժակի հետ կապված  էլեկտրական եւ քիմիական ազդանշանները, գրում է  MedDaily-ին:

Մշակելով ստացված տեղեկատվությունը, այն ուղեղ է ուղարկում ախորժակը ճնշող ազդանշաններ: Ի դեպ, նման սարք օգտագործվում է  նաեւ էպիլեպսիայի նոպաների վերահսկման համար:

Չիպը վերահսկում է  քաղցը, սակայն չի արգելափակում այն: Հեղինակներն առաջիկա երեք տարիներին կլինիկական փորձարկման կենթարկեն այն: