Ճապոնական աղբյուրները պնդում են, որ iPhone-ի հաջորդ սերունդը ներկայացվելու է հունիսի 20-ին:
WWDC 2013 ծրագրավորողների խորհրդաժողովը կայանալու է հունիսի 10-ից 14-ը, իսկ նոր iPhone-ի ներկայացումը հունիսի 20-ին այնքան էլ տրամաբանական չի թվում: Առավել եւս, որ այդ սարքավորումը չի կարելի անվանել սմարթֆոնի առկա վարկածի լուրջ համալրում, գրում է Mobiset.ru-ն:
Նոր iPhone 5S-ը, ըստ շշուկների, կստանա 4-միջուկանի պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն եւ համալրված տեսախցիկ` բարելավված լուսարձակմամբ: Բացի այդ, Apple-ն այս տարի կներկայացնի iPhone-ի ավելի էժան տարբերակը, որի շնորհանդեսը կայանալու է iPhone 5S-ից հետո, օգոստոսին:




























