Սթենֆորդի համալսարանի բժշկական կենտրոնի հետազոտողները փորձել են կատարելագործել գոյություն ունեցող «մոլեկուլյար հաշվիչը». նրանք փորձել են կենսամոլեկուլներից տրանզիստորի նմանօրինակը ստեղծել: Դասական տրանզիստորը մուտքի երկու կետ ունի, որոնց միջով անցնում է էլեկտրոնների հիմնական հոսքը եւ կա լրացուցիչ մուտք,  որին լրացուցիչ հոսանք է հաղորդվում եւ որի միջոցով հնարավոր է կարգավորումներ անել:

Դրյու Էնդիի լաբորատորիայում  նման մի բան են պատրաստել, սակայն ԴՆԹ-ից եւ սպիտակուցներից: Բաղադրիչներն այսպիսին են. տրանզիստորի «մարմին»  է ծառայում ԴՆԹ-ն, իսկ շարժվող էլեկտրոնների դերում ՌՆԹ պոլիմերազներն են: