Սիբիրցի գիտնականները, չսպաելով կլինիկական փորձարկումներին, իրենց վրա են փորձարկել լյարդի տոքսիկ ցիռոզի դեմ պատրաստված պրեպարատը, որն ավելի շատ հայտնի է որպես «ծերության դեմ հաբ»: Հեղինակները վստահեցնում են, որ դրական արդյունք են ստացել, որը գերազանցել է իրենց բոլոր ակնկալիքները, հայտարարել է պրեպարատը մշակող «Սաենտիֆիք ֆյուչեր մենեջմենթ» ընկերության տնօրեն Անդրեյ Բեկարեւը:
Նոր պրեպարատը Նովոսիբիրսկի եւ Տոմսկի դեղագործների համատեղ նախագծի արդյունք է: Բեկարեւի խոսքով` պրեպարատի պաշտոնական կլինիկական փորձարկումները կամավորների մասնակցությամբ պետք է սկսվեն նոյեմբերին, իսկ դեղատներում այն կհայտնվի մի քանի տարի անց:
«G5» պրեպարատը, որը ԶԼՄՆ-ներն անվանել են «ծերության դեմ հաբ», Անդրեյ Բեկարեւը նախընտրում է անվանել վերկանգնողկան բժշկության պրեպարատ, քանի որ նրա հիմնական ֆունկցիան օրգանիզմին վերկանագնողական ֆունկցիան վերադարձնելն է:




























