ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Քեմդեն քաղաքում փակվել է «Crystal One Hour Cleaners» քիմմաքրման ընկերությունը` 79 տարվա գործունեությունից հետո, հաղորդում է ամերիկյան «Courier-Post»-ը:
Ամերիկահայ գործարար Ռիչարդ Ավետիսյանի քիմմաքրման ընկերությունը քաղաքի համար ավելին էր, քան պարզապես կեղտոտ հագուստի եւ սպիտակեղենի մաքրման վայրը, գրում է պարբերականը:
Նա քիմմաքրումում աշխատել է դեռահաս տարիքից եւ վերջին հինգ տասնամյակում անցկացրել է այնտեղ: Սկզբում այն բար է եղել, սակայն Ավետիսյանի քեռու` Մեսրոպի աջակցությամբ, այն 1934 թ-ին դարձել է քիմմաքրման կետ:
Ավետիսյանը պատմել է, որ հայրը ԱՄՆ է եկել դեռահաս տարիքում` մանկությունն անցկացնելով Թուրքիայի եւ Եգիպտոսի մանկատներում: «Նա դժվար կյանք է ունեցել»,-ասել է Ավետիսյանը:
Այդ տարիներին Ավետիսյանը շատ անձանց հագուստ է մաքրել, այդ թվում` հայտնիների: Սակայն բիզնեսն սկսել է անկում ապրել. «Դա ժամանակի պահանջ է: Ես շատ բան եմ տեսել այս պատուհանից»,-ասել է նա:



























