Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը մարտի 31 –ին Զատիկի տոնին նվիրված հանդիսավոր ժամերգություն է կատարել Սբ Պետրոսի հրապարակում եւ հանդես է եկել «Քաղաքին եւ աշխարհին» (Urbi et orbi) ուղերձով: Այս ուղերձը կաթոլիկների հոգեւոր առաջնորդը հղում է տարեկան երկու անգամ` Ծննդյան եւ Հարության տոներին:
Այն հնչում է 60 լեզվով, այդ թվում` հայերեն: Իր խոսքում Հռոմի Պապը հակամարտության գոտիներում խաղաղության որոնման կոչ է արել` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Մերձավոր Արեւելքին եւ Սիրիային:
Պատարագից հետո, Հռոմի Պապը տոնի կապակցությամբ շնորհավորել է կարդինալներին, հետո սպիտակ ջիփով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով` ողջունելով մոտ 250 հազ. հավատացյալների, ովքեր Վատիկան են ժամանել աշխարհի տարբեր վայրերից: Մեքենան մի քանի անգամ կանգնել է, հնարավորություն տալով, որ Պապը գրկի եւ համբուրի երեխաներին եւ հաշմանդամներին:





























