Պենտագոնը սկսել է սթրեսային վիճակում գտնվող զինվորների դրության դիտարկման նոր տեխնոլոգիայի մշակումը: Մեմբրանների տեսքով փոքրիկ սենսորները մաշկին կկպչեն որպես ժամանակավոր դաջվածքներ, հաղորդում է   «АН-օնլայնը»:

DARPA գիտական պաշտպանական գործակալությունը մրցույթ է հայտարարել այդպիսի տեխնոլոգիայի ստեղծման համար եւ հուսով է, որ  մոտ ժամանակներս ի հայտ կգան նման սենսորներ` EES էլեկտրոնային համակարգերի հիման վրա: Այդ էլեկտրոնային բաղադրամասերը սիլիկոնից ցանցի նման են, որոնք հեշտությամբ են  կպչում մաշկին: Գերբարակ ծածկույթն ունի մարդու մազի հաստություն եւ գրեթե զրոյական զանգվածշ:

Ընդ որում, նման էլեկտրասխեմաների գործառնականությունը բավականին մեծ է:   EES-ը կարող է հետեւել օրգանիզմի ֆիզիկական ռեակցիաներին տարբեր չափորոշիչներով` մարմնի ջերմաստիճան, սրտխփոց, շնչառության հաճախականություն եւ մաշկի ջերմահաղորդականություն: