Վենեսուելայի ազգային ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի ջոկատը կիրակի առգրավել է թմրամաֆիային պատկանող Cessna T210 թեթեւ օդանավը, որը կարող էր դեպի Կենտրոնական Ամերիկա թմրանյութերի տեղափոխման համար օգտագործվել, հայտնել է Վենեսուելայի ՆԳՆ-ի ղեկավար Նեստոր Ռեվերոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի դրանից, հայտնաբերվել է անօրինական թռիչքուղի, որն օգտագործել է թմրամաֆիան: Ռեվերոլը նշել է, որ բախման վայրում որոնումները շարունակվում են, եւ խոստացել է, որ նման գործողությունները շարունակական կլինեն:
Անցյալ տարի Վենեսուելայի իշխանությունները առգրավել էին 45 տ տարբեր թմրանյութեր, որոնցից 27 տոննան կոկային էր եղել:




























