Google ընկերությունը Ծիծաղի օրը խաբել է օգտվողներին` հայտնելով մինչեւ 2013թ. YouTube-ի փակվելու մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 1-ի կեսգիշերին YouTube-ը կդադարեցնի աշխատանքը: Դա արվելու է, որպեսզի մասնագետները հաջորդ 10 տարվա ընթացքում կարողանան պարզել կայքի հիմնադրման օրվանից այնտեղ տեղադրված բոլոր ժամանակների լավագույն տեսագրության հեղինակի անունը», - տեղեկացրել էին Google-ում:

«Մրցույթի» կազմակերպիչները հաղթողին խոստացել էին  MP3 նվագարկիչ եւ 500 դոլարի չափով պարգեւ: Բացի դրանից, Google-ում YouTube-ի երկրպագուներին կոչ են արել վերադիտել իրենց սիրելի սյուժեները, քանի դեռ դրանք չեն ջնջվել:

YouTube-ը հիմնադրվել է 2005թ., 2006թ. այն ձեռք էր բերել  Google ընկերությունը: Ներկայումս հոսթինգի լսարանը կազմված է 1 միլիարդ օգտվողից: