Հետազոտությունները ցույց են տվել, որ սերոտոնինի, դոֆամինի եւ նորադրենալինի նյութափոխանակության վրա ազդում են բարձր հաճախականություն ունեցող թույլ ճառագայթումները։ ԱՄՆ հոգեկան առողջության ազգային ինստիտուտը (NIMH) համակարգչային մասնագետների մի խմբի դիտարկման արդյունքում վերանայել է ընկճախտի առաջացման հաստատված տեսությունները, հաղորդում է Ssecuritylab.ru-ն։
Ավելի վաղ հաստատվում էր դեպրեսիայի առաջացման սերոտոնինային տեսությունը, ըստ որի գենետիկ հակվածության պատճառով խախտվում էր նյարդահաղորդիչ նյութափոխանակությունը։ Այժմ ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում համոզվել են, որ գլխավորող են արտաքին գործոնները։
Հետազոտությունները ցույց են տվել, որ սերոտոնինի, դոֆամինի եւ նորադրենալինի նյութափոխանակության վրա ազդում են բարձր հաճախականություն ունեցող թույլ ճառագայթումները։ Ավելի ճիշտ, նույնիսկ նման ոչ մշտական ճառագայթումները, այլ՝ փոփոխականները. դրանք նվազեցնում են նյարդահաղորդիչ նյութափոխանակության նուրբ կարգավորումը։ Գիտափորձերի արդյունքում հաջողվել է պարզել, որ մոտակայքում գտնվող մարդուն ամենաշատը վնասել են Intel Core i5 եւ Intel Core i7 ընտանիքի ժամանակակից պրոցեսորները։ Տվյալ պրոցեսորների «turbo boost» եւ «throttling» տեխնոլոգիաներն էլ հենց ստեղծում են այդ բարձր հաճախականության ճառագայթման փոփոխականների վնասակար պատկերը, որոնք բացասաբար են անդրադառնում սերոտոնինի, նորադրենալինի ու դոֆամինի բջջաթաղանթների հետադարձ զավթման ժամանակի վրա։
Հենց դրանով է բացատրվում դեպրեսիվ ու տագնապային խանգարումների նման տարածվածությունն օրվա մեծ մասը համակարգչի մոտ անցկացնող մարդկանց շրջանում։ Նման վնասակար ազդեցությունից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս աշխատել Pentium III, Pentium II նախորդ սերնդի համակարգիչներով։




























