1930-ական թվականներին նկարահանված ֆիլմի դրվագներից մեկում պատկերված է մի աղջիկ, ով խոսում է բջջային հեռախոս հիշեցնող սարքով, որի գաղտնիքը բացահայտել են ինտերնետ օգտագործողները, գրում է The Daily Mail-ը:

Խորհրդավոր անծանոթուհու կադրերը նկարահանվել են 1938-ին, ամերիկյան Dupont արդյունաբերական հսկայի գործարաններից մեկում: Կադրում երեւում է, թե ինչպես 1930-ականների ոճով հագնված աղջիկը քայլում է ամբոխի միջով, ով ականջին է պահել մի սրաք եւ ակտիվորեն խոսում է դրանով, հաղորդում է Utro.ru-ն:

Երբ աղջիկը մոտենում է տեսախցիկին, նա իջեցնում է «ապարատը» ներքեւ: Դանդաղեցրած կադրում երեւում է, որ սարքն ունի ճիշտ նույն չափերն ու ձեւը, ինչ ժամանակակից բջջային հեռախոսը:

Այս տեսանյութը YouTube-ում է հայտնվել մեկ տարի առաջ եւ այդ դիտել է 300 հազար մարդ, սակայն վերջերս գաղտնիքը բացահայտել է օգտատերերից մեկը՝ planetcheck մականունով, ով ասել է, որ ինքն այդ կնոջ հարազատն է: Նրա խոսքով՝ տեսանյութի աղջիկն իր տատի տատն է՝ Հերթրուդա Ջոնսը, ով այդ ժամանակ 17 տարեկան է եղել եւ հիմա էլ ողջ է:

«Ես հարցրի նրան այդ տեսանյութի մասին եւ նա հիշեց: Նրա խոսքով՝ Dupont-ն այն ժամանակ զբաղվում էր հեռախոսային կապի զարգացմամբ: Նրանք անթել հառախոսներ էին փորձարկում: Հերթրուդային եւ եւս 5 կանանց տվել են այդ շարժական հեռախոսները, որպեսզի նրանք փորձարկեն դրանք մեկ շաբաթվա ընթացքում: Հերթրուդան խոսել է գիտնականներից մեկի հետ, ով նույնպես նմանատիպ հեռախոս է ունեցել»,-պատմել է planetcheck-ը:

Հիշեցնենք, որ սա առաջին նման տեսանյութը չէ, որտեղ բջջային հեռախոս հիշեցնող սարք է պատկերված: