Սաուդյան Արաբիայի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը սպառնացել է փակել Skype, Viber եւ WhatsApp ծառայությունները՝ թագավորության «օրենսդրության պահանջները չկատարելու համար»: Կարգավորող մարմնի հայտարարությունում նշվել է, որ այդ հավելվածների նկատմամբ «համապատասխան միջոցներ» կկիրառվեն, հաղորդում է Reuters-ը:

Հայտարարությունում չի նշվում, թե կոնկրետ ինչ կանոններ են խախտել առաջատար համաշխարհային ծառայությունները, որոնք նախատեսված են online-շփման համար, սակայն նաեւ նշվում է, որ երկրի ինտերնետ-պրովայդերները «պետք է արագ փոխգործակցություն սկսեն այդ հավելվածները մշակողների հետ՝ նորմատիվ պահանջները կատարելու համար»: Հեռահաղորդակցության ընկերություններին պատասխանի համար մեկ շաբաթ է տրվել, հաղորդում է Newsru.com-ը:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արդեն պահանջել են Twitter-ի օգտատերերի անձնագրային տվյալների պարտադիր գրանցում մտցնել: Դա կարվի օգտատերերի հաղորդագրություններին հետեւելու եւ անհրաժեշտության դեպքում նրանց ինտերնետ հասանելիությունը սահմանափակելու համար:
Սաուդյան Արաբիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը այն ժամանակ հայտարարել էր, որ սոցիալական ցանցերը, այդ թվում Twitter-ը, գրոհայինները կարող են օգտագործել հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրություններ սերմանելու եւ կողմնակիցներ հավաքելու համար: