Ամերիկյան բժիշկները դեղերը քաղցկեղային ուռուցքներ ներարկելու սկզբունքորեն նոր միջոց են գտել` հատուկ խոլեստերինային «մարմիններ», որոնք օգնում են հակաքաղցկեղային դեղամիջոցներին ներթափանցել «ապստամբած» բջիջների մեմբրանների միջով եւ ոչնչացնել դրանք, ասվում է Therapeutic Delivery հանդեսում հրապարակված հոդվածում:
«Գոյություն ունեն քաղցկեղի դեմ պայքարի բազմաթիվ հեռանկարային մեթոդներ` նուկլեոտիդների կարճ շղթայի օգնությամբ, սակայն դրանց մեծամասնությունը պրակտիկայում չի կիրառվել, քանի որ նման մոլեկուլները չեն կարողանում ինքնուրույն ներթափանցել բջջային մեմբրանի միջով: Մեր մեթոդաբանությունը հեռանկարային է, քանի որ դեղամիջոցը կարողանում անարգել կատարել իր գործառույթը»,- ասել է Դենվերի Կոլորադոյի համալսարանի գիտնական Թոմաս Անշորդոկվայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Անշորդոկվայն ու նրա գործընկերները ստեղծել են խոլեստերինային «տրոյական ձիերի»` վերլուծելով, թե ինչպիսի տեսք ունեն եւ ինչպես են աշխատում բջջային մեմբրանները քաղցկեղային բջիջներում: Ուսումնասիրելով նրանց կառուցվածքը` գիտնականները եկել են եզրակացության, որ տվյալ մեմբրանի բաղադրիչներից մեկը` հատուկ մակերեսային սպիտակուցը կարելի է օգտագործել բջջի մեջ նուկլեոտիդների շղթա ներմուծելու համար: Ըստ գիտնականների, նման «տրոյական մարմինները» ունիվերսալ են եւ հեռակարային:




























