Լեհաստանի Կրակով քաղաքի Յագելլոնի համալսարանի գիտնականները մշակել են նորարարական գլաբալ համակարգ` փոթորիկների եւ ամպրոպների հետեւելու համար, որը թույլ կտա աշխատել իրական ժամանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր համակարգը թույլ է տալիս հետեւել ողջ աշխարհում ամպրոպային իրադարձությունները, այդ թվում այն տարածքներում, որտեղ հետեւելու առկա համակարգեր տեղադրված չեն»,- ասել է Նորարարության կենտրոնի գիտական խմբի ղեկավար Գաբրիել Կոնոպկա-Ցուպյալը` նկատելով, որ նախագծի արժեքը գնահատվում է մոտ 2 մլն դոլար:

Առկա ռադարները հիմնականում օգտագործում են 3-ից 300 ԿՀերց դիապազոնի ռադոհաճախականությունները, իսկ օգնող ռադարները` 30-ից 300 մեգահերց: Այդ ռադարների գործողության ռադիուսը սահմանափակվում է 5 հազար եւ 50 կմ տարածքով համապատասխանաբար: Լեհ գիտնականներն առաջարկում են օգտագործել 3-ից 3000 հերց դիապազոնի ռադարները: Նման մի ռադար գտնվում է Լեհաստանի հարավի լեռներում, եւ այն թույլ է տալիս պարզել ոչ միայն ամպրոպի տեղը, այլեւ՝ դրա ինտենսիվությունը: