Նոր iPhone-ը վաճառքի կհանվի այս տարվա ամռանը: Այս մասին հաղորդել է «Ուոլ-սթրիթ Ջորնել» թերթը, սակայն Apple-ի ներկայացուցիչներն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել, հայտնում է «Մայակ»-ը:
Ակնկալվում է, որ նոր սաքավորումն իր ձեւով եւ չափով չի տարբերվի ընկերության նախկին սմարթֆոնից` iPhone 5-ից, իսկ թե ինչքան կլինի նրա պարունակությունը` չի հաղորդվել: Հիշեցնենք, որ Apple-ն իր նոր սարքավորումները թարմացնում է բարելավված բաղադրիչներով, օրինակ` նոր պրոցեսորով կամ տեսախցիկով:
Ընկերությունը նաեւ աշխատում է iPhone-ի բյուջետային տեսակի վրա, որը կարող է ցուցադրվել այս տարվա երկրորդ կեսին: Սարքավորումն, առավել հավանական է, որ կունենա չորս դյույմանոց էկրան եւ հասարակ կորպուս: Չի բացառվում որ այդ հեռախոսը կարտադրվի տարբեր գույներով:




























