Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի արվարձաններում փոթորիկի եւ նրան հետեւած ջրհեղեղի զոհ է դարձել նվազագույնը ութ մարդ, հայտնում է արգենտինական «Կլարին» պարբերականը:
Օդերեւութաբանների տեղեկություններով` տեղումների մակարդակը երեքշաբթի օրվա դրությամբ հասել է ռեկորդային ցուցանիշների` 15,5 սմ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի խոսքով` ջրհեղեղի հետեւանքով տուժել են ավելի քան 350 հազար մարդ: Ջրհեղեղի հետեւանքով դադարել է էլեկտրամատակարարումը, ինչպես նաեւ դադարեցվել է Արգենտինայի մայրաքաղաքի եւ նրա արվարձանների միջեւ ճանապարհային հաղորդակցությունը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Արգենտինայի մայրաքաղաքում նմանատիպ դեպք արդեն պատահել էր: Ջրհեղեի արդյունքում երկրի մայրաքաղաքի հարավային արվարձան Կիլմեսայում մեկ մարդ զոհվել էր, մոտ 20-ը`տարհանվել:




























