Ներկա գործելաոճով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը պետք է հրաժեշտ տա քաղաքականությանը: Այս մասին, այսօր` ապրիլի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը: 

Հարցին, թե ի՞նչ պորտֆելներ են պատաստ զիջել «Ժառանգությանը», նա պատասխանեց, որ նրանք կարող են պահանջել նախագահի, նախարարի պորտֆելներ՝ չունենալով ծրագիր, ինչը մանկամտություն է համարում:

«Իսկ մենք այդ պորտֆելը վաստակել ենք մասնակցելով ընտրություններին: Իրենք էլ թող այնպիսի ուժ ձեւավորեն, որ կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը»,- ասաց Կարինե Աճեմյանը: Նրա համոզված է, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» շատ ձայներ կկորցնի:

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ մրցակցությանն ու լարվածությանը, հանրապետական պատգամավորն ասաց, որ ընտրություններն ինքնին ենթադրում են մրցակցություն եւ լարվածություն, սակայն պետք է այնպես անեն, որ զերծ մնան բախումներից:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am