Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի մասնագետները ստեղծել են LCD էկրանը, որը հնարավորություն ունի փոխանցել պատկերված ուտելիքի, խմիչքի եւ այլ օբյեկտների հոտը: Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը մեծ պահանջարկ կունենա մարկետոլոգների կողմից` սպառողների ուշադրությունը գրավելու համար:
«Հոտավետ» էկրանը ցուցադրվել է Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում կայացած IEEE Virtual Reality կոնֆերանսի ժամանակ: Միջոցառման մասնակիցները կարողացել են զգալ էկրանի վրա հայտնված պատկերների, օրինակ սուրճի եւ դեղձի հոտը:
«Մեր կողմից ստեղծված էկրանը կօգնի ձեզ տեղայնացնել հոտը երկչափ էկրանի վրա: Երբ գնորդն էկրանի հստակ կողմից կընդունի հոտը, հնարավոր կլինի կամայական կերպով փոխել վիրտուալ հոտի տեղը»,- պատմել է տեխնոլոգիան հայտնաբերողներից մեկը` Հարուկա Մատսուկուրան, հայտնում է «ՌԲԿ»-ն:
Հոտը հայտնվում է հատուկ գոլորշիացող հելիումի շնորհիվ: Էկրանի յուրաքանչյուր անկյունում տեղադրված չորս օդային հոսանք իրական ժամանակի կարգով վերահսկում են հոտի ուժն ու ուղղությունը, որի շնորհիվ սպառողը կարող է զգալ արագորեն փոփոխվող հոտը:Ընդ որում օդային հոսանքն այնքան ուժեղ է, եւ տպավորությունն այնպիսին է, որ հոտը գալիս է պատկերից:
Հաջորդ քայլն իր մեջ կներառի փոփոխվող քարթրիջների ստեղծումը, որը կօգնի հեշտությամբ փոխել հոտը: Հայտնագործողների կարծիքով` սպառողների մոտ սրճարան կամ խանութ մտնելու ցանկություն առաջացնելու համար այս միջոցն ավելի արդյունավետ է, քան մնացած բոլոր մարքեթինգային միջոցներն իրար հետ վերցրած:




























