Google-ը www.google.ru կայքի գլխավոր էջից ջնջել է Reader ծառայության մուտքի կետը: Reader կոճակն անհասանելի է դարձել նաեւ «բոլոր ծառայությունները» բլոկում: Անհրաժեշտ էջում հայտնվելու համար նախկին RSS ծառայությունից օգտվողները պետք է գնան www.google.ru/reader հղումով, հաղորդում է «Արգումենտի ի ֆակտին»:
Google Reader էջի բեռնման ժամանակ հաղորդագրություն է հայտնվում, որ 2013թ. հուլիսի 1-ից ծառայության աշխատանքը դադարեցվելու է: Ներկայումս Google-ի կայքում ընկերության արտադրանքների մասին էջը տեղեկություններ է պարունակում 28 ծառայությունների վերաբերյալ՝ ներառյալ Chrome բրաուզերը, քարտեզները, YouTube-ը, Gmail-ը, վեբ որոնումը եւ այլն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Google-ը փակելու է Reader ծառայությունը: Ընկերության մասնագետները այդ որոշումը բացատրում են վերջինիս նվազ պահանջարկով:




























