20 տարի առաջ բջջային հեռախոս ունեին միայն ընտրյալները: Այն ինչ-որ  զարմանահրաշ երեւույթ էր համարվում: Այժմ կյանքն առանց բջջայինի դժվար է պատկերացնելը: Սակայն բջջային հեռախոսի պատմություը սկսվել է ոչ քսան, ոչ էլ երեսուն տարի առաջ: Բջջային կապով առաջին զանգն արվել է 40 տարի առաջ, հաղորդում է Computerra.ru-ն: 

Առաջին անգամ բջջային հեռախոսով զանգը 1973թ. ապրիլի 3-ին կատարել է Motorola-ի նախկին ինժեներ Մարտին Քուփերը: Սարքի բարձրությունը եղել է 22 սմ, այն ունեցել է 30 տպագրական պլատաներ, լիցքավորված մարտկոցի խոսելաժամանակը կազմել է 35 րոպե, իսկ վերալիցքավորումը տեւել է 10 ժամ:

Այժմ աշխարհում հաշվվում է ավելի քան 7 միլիարդ բջջային հեռախոս: Երկրի բնակչության 87%-ն օգտվում է բջջային կապից: