Mozilla-ն թողարկել է նոր բրաուզերը` Firefox 20-ը: Թողարկիչում նորամուծությունների մասին ասվում է Mozilla-ի պաշտոնական բլոգում: . Firefox 20-ը ստացել է ներբեռնումների նոր մենեջեր: Այժմ օգտատերը կարող է դիտել վերջին ներբեռնված ֆայլերի տվյալները` սեղմելով նավիգացիայի կոճակի վրա: Ընդ որում, նոր պատուհան այդ դեպքում չի բացվի:

Ներբեռնումների մենեջերն ամբողջությամբ բացելու համար հարկավոր է սեղմել «Ցուցադրել բոլոր ներբեռնումները» հղումը կամ ընկել «Ներբեռնումներ» կետը հիմնական մենյուում, հայտնում է Lenta.ru-ն:

Երկրորդ, Firefox 20-ում մշակվել է պրիվատ դիտման ռեժիմը: Նախկինում, երբ օգտատերը «պրիվատ» պատուհան էր բացում, Firefox-ը փակում էր մինչ այդ բաց բոլոր ներդիրները, իսկ դուրս գալիս` վերականգնում: Պրիվատ ռեժիմում բրաուզերը չի պահում քուքիներն ու պատմությունը: