Facebook սոցցանցի ստեղծողները  տեղյակ են ցանցում տարածվող վիրուսի մասին եւ աշխատում են տվյալ խնդրի լուծման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել  են Facebook-ի մամուլի ծառայությունից:

Սոցցանցում տարածվող վիրուսը օգտվողների անունից հրապարակում է հաղորդագրություն` վնասարար հղումով: Ընդ որում, հաղորդագրության մեջ նշվում են օգտվողի ընկերները, ինչը նպաստում է վերջինիս տարածմանը: Եվ եթե սոցցանցի այլ օգտատերեր սեղմում են այդ հղումը, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են:

Նման դեպքերում կիբերանվտանգության մասնագետները խորհուրդ են տալիս որքան հնարավոր է արագ ջնջել վնասակար հղումով հաղորդագրությունը, սոցցանցի իրենց ընկերներին տեղեկացնել խնդրի մասին, ստուգել համակարգիչը հակավիրուսային ծրագրի օգնությամբ եւ հնարավորության դեպքում փոխել սոցցանցի գաղտնաբառը: