Կրեմլի աշխատակազմը ոչ պաշտոնապես պաշտոնյաներին խորհուրդ է տվել դուրս գալ սոցիալական ցանցերից: Դա առաջին հերթին վերաբերում է նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, հատկապես ուժայիններին եւ չի վերաբերում նահանգապետերին, պատգամավորներին, Պետդումայի եւ Դաշնային խորհրդի անդամներին:

Սպիտակ տանը բլոգներ վարելուն ըմբռնումով են մոտենում, գրում է «Известия» թերթը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես նշել էր, որ ծառայողական նպատակներով Twitter եւ այլ սոցցանցերի օգտագործումը պետք է կանոնակարգվի: Պեսկովի խոսքով՝ ցանկացած տեղեկատվություն, որը հայտնվում է իշխանություն ունեցող մարդու Twitter-ում, այդ ինչ-որ չափով պաշտոնական երանգ է ստանում: Նա հավելել է, որ դա վերաբերում է նաեւ այլ սոցիալական ցանցերին: