Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլն իր երկրի բնակիչներին չարախոսելու առիթ է տվել։ Նա Թվիթերում պարծեցել է «Սմուրֆիկների գյուղը» խաղում իր ձեռքբերումներով։
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, կառավարության ղեկավարի թեթեւաբարո զբաղմունքի մասին հայտնի է դարձել, երբ նա պատահաբար Թվիթերում տեղադրել է «Սմուրֆիկների գյուղը» խաղի հերթական մակարդակը հաղթահարելու մասին տեղեկությունը։
Այս շարժական հավելվածում խաղի հերթական մակարդակը հաղթահարելուց հետո էկրանին հայտնվում է սոցցանցերում խաղում հաջողությունները «պատմելու» առաջարկով պատուհան։ 50-ամյա վարչապետը, սխալմամբ ակտիվացրել է այդ գործառույթը, որի արդյունքում նրա անմեղ հրապուրանքի մասին տեղեկությունը հայտնվել է կառավարության ղեկավարի Թվիթերի էջում, որտեղ հրապարակվում են նախարարների կաբինետի պաշտոնական փաստաթղթերը։
Գրառումն անմիջապես հեռացվել է, սակայն սոցցանցերի եգիպտացի օգտատերերն ակտիվ քննարկում են լուրը, թե իրականում ինչով է զբաղվում կառավարության ղեկավարը, ով կոչված է ծանր տնտեսական ճգնաժամը հաղթահարելու ճանապարհներ փնտրել, հաղորրդում է NEWSru.com-ը։




























