Ավստրալացի գիտնականի կարծիքով, տղամարդիկ սեռերի պայքարը տանուլ են տալիս կանանց եւ արդեն հինգ միլիոն տարի հետո կմեռնեն, ավելին, մեռնելու գործընթացն արդեն սկսվել է: Բացահայտումն արել է Ջեննի Գրեյվսը` Ավստրալիայից կին գիտնականը, հաղորդում է The Daily Mail թերթը:

Մասնագետն ասել է, թե տղամարդիկ որպես տեսակ անհետանալու են հաջորդ հինգ միլիոն տարում: Դա բացատրվում է նրանով, որ Y-քրոմոսոմը, որ պատասխանատու է տղամարդու գենի համար, ավելի թույլ է լինում, քան կանացի գենը, արդեն այժմ նկատելի է նրա ոչնչացումը: Գրեյվսը հետեւյալ ապացույցն է բերում, կանացի X-քրոմոսոն ունի 1000 գեն, իսկ կանայք երկու նման քրոմոսոմ ունեն: Տղամարդկային քրոմոսոմը ժամանակին նույնքան գեն ուներ, բայց վերջին մի քանի հարյուր միլիոն տարվա ընթացքում կորցրել է: Այժմ տղամարդու քրոմոսոմն ունի 100 գեն: Այսպիսով, կանացի երկու մեծ X-քրոմոսոմների դիմաց տղամարդն ունի կիսատ մեկ քրոմոսոմ: Իրավիճակը բարդանում է նրանով, որ տղամարդու Y-քրոմոսոմը չունի զույգ, որ փոխարինի վնասված գեները: Ուստի ոչնչացումը շարունակվում է: