Շվեյցարացի գիտնականները կարողացել են հաջողությամբ նույնականացնել մարդուն` արտաշնչած օդի անալիզի շնորհիվ, հաղորդում է ScienceNow-ն: Ըստ հետազոտողների` մարդու նույնականացման հավանականությունը կազմում է 76 տոկոս: Արտաշնչած օդի քիմիական կառուցվածքի անալիզի համար օգտագործվել է զանգվածի սպեկտրոմետրը: Գիտնականնեը հետազոտության յուրաքանչյուր ամսնակցի համար միացությունների կազմ են հայտնաբերել, որը անփոփոխ է մնում եւ որոշ չափով անհատական է, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընդամենը հետազոտությանը ամսնակցել են 26-ից 37 տարեկան վեց տղամարդ եւ հինգ կին: Կամավորներից արտաշնչած օդի նմուշները վերցրել են 9 աշխատանքային օրերի ընթացքում` օրական չորս անգամ: Մասնակիցներին արգելվում էր սնունդ ընդունել, խմել եւ մաքրել ատամները անալիզից կես ժամ առաջ:

Ըստ գիտնականների, քիմիական ակզմի տվյալները ապագայում կարող են օգնել որոշ հիվանդությունների ախտորոշման կամ դոպինգ-թեսթերի հմար, որոնց համար այժ արյան եւ մեզի անալիզներ են վերցվում: