Երիտասարդ շոտլանդացի ֆերմերին պատկանող հղի ոչխարը կենդանի է մնացել, երբ 11 օր անցկացրել է ձյան հաստ շերտի տակ: The Guardian-ը գրում է, որ շատ կենդանիներ կսատկեին այդ պայմաններում:

19-ամյա Սթյուարթ Մաքթյեին եւ նրա ծնողներին մարտի 20-ին ողբերգություն է պատահել: Նրանց հոտի մի մասը մնացել էր ձյան տակ: Կենդանիներն արածում էին, եւ չկարողացան վերադառնամ գոմ:

Շոտլանդացիները օրեր շարունակում որոնում էին ոչխարներին, եւ զարմացան, երբ 11 օր անց գտան հղի ոչխարին, հաղորդում է Vesti.ru-ն:

Ենթադրաբար կենդանին ողջ է մնացել ձյան շերտի անցքերի շնորհիվ, որտեղով օդ էր ներթափանցում: Նա նաեւ ամբողջ ժամանակ ձյուն է կերել եւ սովից չի սատկել: Ոչխարը ներկայումս առողջ է: