Ռուսական խոշոր որոնողական «Յանդեքս» ծառայությունը թարմացրել է գլխավոր էջը: Որոնողական ծառայութան գլխավոր էջում ավելի շատ ազատ տարածություն կա եւ ավելի քիչ տեքստ: Գրառումների մի մասը փոխարինել են գրաֆիկական տարրերը, միավորվել են նմանատիպ բաժինները: 

Օգտվողների շրջանում ամենահայտնի ծառայությունները տեղափոխվել են առաջին դիրք: Այսպես, ավելի տեսանելի տեղում է Յանդեքս.փոստը: Զգալիորեն ընդլայնվել է քարտեզի բաժինը, որտեղ օգտվողները կարող են գտնել մոտակա դեղատները, անցում կատարել տեսարանների, տաքսու պատվերների: Բացի դրանից, ընկերության մամուլի ծառայությունը պնդում է, որ նոր դասավորության շնորհիվ գլխավոր էջն այժմ մեկուկես անգամ ավելի արագ է բացվում, քան առաջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: