Facebook սոցիալական ցանցը թողարկում է սեփական սմարթֆոնը, քանի որ գնալով ավելի շատ օգտվողներ են կայք մտնում բջջային հեռախոսներով:
Facebook-ի ղեկավարությունը ներկայացրել է Android օպերացիոն համակարգով նոր սմարթֆոնը, որը լիովին հարմարեցված է սոցիալական ցանցին, որի լսարանը շուրջ միլիարդ օգտվողից է կազմված: Շնորհանդեսը տեղի է ունեցել ընկերության Քալիֆորնիայի գրասենյակում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Սպասվում է, որ Facebook սմարթֆոնը կհեշտացնի համացանց եւ առցանց խանութներ սոցիալական ցանցի օգտվողների մուտքը: Facebook հեռախոսի արտադրողը հավանաբար կլինի Windows-ի հիմքով սմարթֆոնների շուկայում Samsung-ի հետ մրցակցող НТС ընկերությունը:




























