Mail.Ru Group ընկերությանը պատկանող ռուսական ամենախոշոր «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը ուրբաթ գիշերվանից անհասանելի է օգտվողների համար:
«Խնդիրները տեխնիկական են: Զբաղվում ենք դրանցով», — Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Օդնոկլասնիկի»-ի մամուլի քարտուղար Մարիա Լապուկը` պատասխանելով անհասանելիության վերաբերյալ օգտվողների հարցերին:
«Օդնոկլասնիկի»-ի գլխավոր էջ մտնելիս օգտվողները տեխնիկական աշխատանքների վերաբերյալ հաղորդագրություն են տեսնում: «Այցելեք մի փոքր ուշ»,- ասվում է սոցցանցի հաղորդագրությունում:
«Օդնոկլասնիկի» սոցցանցը ռուսական համացանցային սեկտորում ամենախոշորն է, դրա ամենօրյա օգտվողների թիվը շուրջ 40 միլիոն է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























