«Վեցնյակը» (ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) հուսով են, որ Ալմաթիում կայանալիք բանակցությունների հերթական փուլում Իրանը հստակ պատասխան կտա վստահության միջոցների վերաբերյալ առաջարկին:

«Հուսով ենք, որ իրանական կողմը հստակ պատասխան կտա, եւ մեր արձագանքը կախված է Իրանի արձագանքից: Բանակցությունների ընթացքը եւ ժամանակը կախված են Իրանի պատասխանից»,- ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Մայքլ Մաննը, հաղորդում է Vesti.Az-ը:

Նա հիշեցրել է, որ միջազգային հանրությունը կասկածում էր, թե Իրանը ռազմական նպատակներով տեխնոլոգիաների մշակումներ է իրականացնում: «Մենք սպասում ենք հերքման Թեհրանից: Իրանը պետք է հավաստիացնի միջազգային հանրությանը, որ ատոմային տեխնոլոգիաները ռազմական նպատակներով չի օգտագործում»,- ընդգծել է դիվանագետը` հստակեցնելվ, որ Իրանը, ինչպես եւ այլ պետություններ իրավունք ունեն ատոմային ծարգիրն օգտագործել խաղաղ, օրինակ` բժշկական նպատակներով:

Նա նշել է, որ «վեցնյակը» կառուցողական երկխոսության հույս ունի նաեւ Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: