Բրիտանական Peer 1 Hosting IT-ընկերության կենտրոնակայանն իրենից ներկայացնում է ակվապարկի, բարի եւ գյուղական տան համադրություն: Այստեղ կա ամեն ինչ աշխատանքի համար` գոլֆի դաշտ, հսկայական ճոճանակ, նաեւ սենյակ, որտեղ կարելի է նստել միայն ոտքերը սեղանին նստած, հայտնում է The Telegraph-ը:

Մոտ մեկ տարի առաջ Space & Solutions դիզայներաան ընկերությունը պատվեր էր ստացել. Սաութհեմփթոն քաղաքում նախկին փաբի տարածքը դարձնել Մեծ Բրիտանիայի լավագույն գրասենյակ: Դիզայներները ստիպված էին մտաել` ինչպես 1500 քառ.մ տարածքը կազմակերպել:  Space & Solutions-ի դիզայներներն առաջնահերթությունը տվել են խաղերին եւ զվարճանքին, քանի որ ոչինչ այնքան չի նպաստում աշխատանքին, որքան լավ տրամադրությունը:

Ընկերության գրասենյակի կառուցմանն անմիջական մասնակցություն են ունեցել աշխատակիցները: «Եթե ձեզ դուր չի գալիս նստել համակարգչիային սեղանի մոտ, կարող եք նստել պիկնիկի աթոռակին, իսկ աշխատանքի ընդունվողներին առաջարկում ենք իջնել սահադաշտով: Եթե մարդը հրաժարվումէ  անել դա, նա չի ընդունվում աշխատանքի:

Ընկերության ղեկավար Դոմինիկ Մոնկհաուսը պնդում է, որ հարմար պայմանները միայն օգնում են արտադրողականությանը: