Քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հարցերը քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն, այսօր՝  ապրիլի 5-ին, ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոողջունելով հյուրին՝ նախարար Թադեւոսյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Իրանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունները եւ նշել, որ նմանատիպ հանդիպումները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Հիշեցնենք, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովի 11-րդ նիստի արդյունքում ստորագրված Փոխըմբռման հուշագրի համաձայն` առաջարկվել է քննարկել հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստի շրջանակներում մշակված եւ փոխհամաձայնեցված «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարության միջեւ համագործակցության ծրագրի» ստորագրման հնարավորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեյիսիին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարի ողջույները, շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության ծրագրի վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

Հանդիպմանը կարեւորվել են սեյսմակայուն շինարարության նախագծմանը, շենքերի վերականգնմանն ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակներին, ուսուցողական դասընթացների եւ գիտական սեմինարների կազմակերպմանը, ինչպես նաեւ երկու երկրների պատասխանատուների եւ մասնագետների փոխայցելությունների շրջանակներում համատեղ նախագծերին վերաբերող հարցերը: