«Վիկիպեդիա» ինտերնետ-հանրագիտարանն ընդգրկել են արգելված կայքերի ռեեստր: Այդ մասին հաղորդվում է հանրագիտարանի ռուսական վակածի Twitter-ի էջում:
«Ահա եւ կատարվեց. Մեզ մտցրին սեւ ցուցակ «Կանաբիս ծխելը» հոդվածի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության գրելու ընթացքում հասանելի էին ինչպես «Վիկիպեդիա»-ի գլխավոր էջը, այնպես էլ ծխելու մասին հոդվածը: «Ռոսկոմնադզորի» ծանուցման մեջ, որ հրապարակել է «Վիկիպեդիան», ասվում է, թե հոդվածի արգելքն ընդունվել է 2013թ. մարտի 26-ին: Ընդ որում, ռեեստրի կայքի փոխանցմամբ, «Կանաբիսի ծխելը» հոդվածը ցուցակում ընդգրկվել է 2012թ. մարտի 13-ին, հայտնում է Lenta.ru-ն:
Արգելված կայքերի ռեեստրը թողարկվել է 2012թ. նոյեմբերին: Դրա մեջ ընդգրկված են կայքերը, որոնք մանկական պոռնկագրություն, թմրանյութերի կամ ինքնասպանության քարոզ են անում:




























