Ռուսական «Евросеть» ընկերության նախագահ Ալեքսանդր Մալիսը ПРАЙМ-ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր չէ վերադառնալ հայկական շուկա, քանի որ այստեղ չկա առողջ մրցակցություն։

Հարցին, թե «Евросеть» ընկերությունը պատրաստվո՞ւմ է վերաբացել իր խանութների ցանցը ԱՊՀ այն երկրներում, որտեղից հեռացել է, Մալիսը պատասխանեց՝ «պատրաստվում է»։ Սակայն դա հստակորեն այս տարի չի լինի եւ ոչ էլ մոտ ժամանակներս։ Մենք պարզ սկզբունք ունենք։ Չենք աշխատում այն երկրներում, որտեղ գործարարների համար պարտադիր չէ հետեւել տեղի օրենքներին։ Մենք հեռացանք բոլոր այն երկրներից, որտեղ չեն հետեւում օրենսդրությանը։ Եթե, օրինակ՝ Հայաստանում կարելի է չվճարել հարկերը, փոխարենը կաշառք տալ, ապա այդպիսի երկրում մենք չենք աշխատի"։

Հիշեցնենք, որ «Евросеть» ընկերությունը Հայաստանում իր գործունեությունը սկսեց մի քանի տարի առաջ, սակայն բացումից մոտ 1,5 տարի անց խանութների ցանցը փակվեց։