Ռուսաստանի Դաշնության դատախազության քննչական կոմիտեն (ԴՔԿ) դադարեցրել ռուսական խոշոր տորրենտ-թրեքեր Тorrents.ru դոմեյնի գործունեությունը, ինչը պայմանավորված է օբյեկտների անօրինական օգտագործմամբ։ Այս մասին գրված է ԴՔԿ-ի պաշտոնական կայքում։ torrents.ru դոմեյնը դադարել է աշխատել փետրվարի 18-ից։
Դատախազությունը հայտանաբերել է, որ Тorrents.ru կայքի միջոցով տարածվել են տարբեր ծրագրերի կեղծ կրկնօրինակները։ Ինչի արդյունքում ոտնահարվել են մի շարք ընկերություններ իրավունքներ, այդ թվում՝ նաեւ Autodesk եւ «1С» ընկերությունների։ Քննիչները կիրառել են բոլոր միջոցները՝ նմանատիպ հանցագործությունները կանխելու համար եւ նախնական քննություն անցկացնելու ժամանակ դադարեցրել են torrents.ru դոմեյնի գործունեությունը։
Հիշեցնենք, որ փակված Тorrents.ru կայքի ադմինիստրացիան ստեղծել է հայելային կայք rutracker.org հասցեով։ Ներկայումս կայքում տեղադրված են նոր հասցեի օգտագործման ձեւերը։
Հիշեցնենք, որ Тorrents.ru իր ավելի քան 4 միլիոն ակտիվ օգտագործողների եւ գրեթե մեկ միլիոն տորենտներով համարվում է խոշոր ռուսական Bit-Torrent թրեքերը։




























