Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով ապրիլի 8-9-ը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին աշխատանքային այցով կայցելի Հայաստան:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Իրանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի նախագահը:
Նախատեսված են Հայաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները:




























