Facebook-ի գլխավոր խնդիրը սոցիալական ցանցի օգտատերերի ավելացումն է,  «Wired» ամսագրին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Նա նշել է, որ ներկայումս ցանցն ունի մեկ միլիարդից ավելի օգտատեր, եւ կցանկանային այդ ցուցանիշը հասցնել  3-5 միլիարդի:

Նրա խոսքով` նպատակին հասնելու գործիքներից մեկը «Facebook»-ի «HOME» հավելվածի ներկայացումն է, որի մշակման  վրա մեկուկես տարի է ծախսվել: «Մենք վստահ էինք, որ լավագույն  արտադրանք ենք ստեղծում` մեր զինանոցում բոլոր եղածների համեմատ»,-ասել է Ցուկերբերգը:

Նա հատկապես նշել է, որ Facebook-ը կարեւոր տեղ է զբաղեցնում սմարթֆոնների շուկայում, իսկ հավելվածի ստեղծումն ավելին է, քան մեկ սմարթֆոնի թողարկումը:

«Եթե մենք առաջարկեինք հեռախոս, ապա կբավարարեինք մեր օգտատերերի 1-2%-ի պահանջարկը: Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք ստեղծել սեփական «տունը»»,-ասել է Ցուկերբերգը: