«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցն ապրիլի 7 –ին ամբողջությամբ վերականգնվել է եռօրյա խափանումից հետո: Այս մասին նշվում է սոցցանցի «Twitter»-ի միկրոբլոգում, հայտնում է «Lenta.ru»-ն:

«Բոլոր հիմնական ծառայությունները վերականգնված են: Օգտատերերի ոչ մի տվյալ չի անհետացել»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «հաղորդագրությունները, խմբերը, ցանցերը, լուսանկարներն ու խաղերը բոլորը գործում են»:

Հիշեցնենք, որ «odnoklassniki.ru» կայքը խափանվել էր ապրիլի 4-ին: Պատճառը սարքավորումների խափանումն է եղել: