ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար Անդրեյ Նովիկովը մեկնաբանել է Հարավային Կովկասի երկրներին ուղղված սպառնալիքները: Ելույթ ունենալով ապրիլի 8-ի տեսակոնֆերանսի ժամանակ` ՀԱԿ ղեկավարը հիշեցրել է, որ ամենակարեւոր սպառնալիքը մնում է Իրանի դեմ հնարավոր գործողությունները:

«Իրանի տարածքում ապրում են հայկական մեծ սփյուռք, քրդական մեծ սփյուռք, հսկայական մաս են կազմում էթնիկ ադրբեջանցիները: Այդ պատճառով` տարբեր, այդ թվում նաեւ ռազմաքաղաքական սպառնալիքների ի հայտ գալու տեսանկյունից, Աստված մի արասցե, եթե որեւէ հարված լինի Իրանին, բնականաբար, կսկսվեն աշխարհաքաղաքական տեղաշարժեր Հարավային Կովկասում: Այստեղ էլ` սպառնալիքները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի համար»,- նշել է Անդրեյ Նովիկովը:

Պատասխանելով ԱՊՀ տարածքում արաբական հեղափոխությունների թեժացման վտանգի վերաբերյալ հարցին` Անդրեյ Նովիկովը նշել է, որ նման վտանգներ, անկակած, գոյություն ունեն: «Դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում, այսպես կոչված, թավշյա, «կակաչների»  եւ այլ հեղափոխությունների դեպքում, առավել եւս, որ ԱՊՀ տարածքում իրավիճակը լարելու փորձեր արդեն եղել են»,- նշել է ՀԱԿ ղեկավարը` հիշեցնել Ղրղզստանում եւ Ղազախստանում տեղի ունեցածը. «Սպառնալիքն իրական է: Բայց, մյուս կողմից, մենք բավականին շատ տեղեկատվություն ունենք, եւ այն ամբողջությամբ իրացվում է կոնկրետ ուղղություններով, այդ թվում ընդունվում են համապատասխան օրենքներ»: