«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հատուկ նիստին, որի ժամանակ պետք է տեղի ունենար Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
«Պարոն Ծառուկյանը չի մասնակցելու երդմանակալության արարողությանը, որովհետեւ Հայաստանում չէ, նախօրեին մեկնել է արտերկիր»,- նշեց նա:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ մասնակցության վերաբերյալ NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնել էր, որ նման քննարկում չեն ունեցել եւ չեն էլ պատրաստվում ունենալու: Նա մեջբերել էր ՀՅԴ իր գործընկերների հայտնի խոսքը` ասելով, «օրը կգա, բարին հետը»:



























