Microsoft ընկերությունը հայտարարել է Windows XP հնացած օպերացիոն համակարգի աջակցումից հրաժարվելու մասին: Ուղիղ մեկ տարի անց` 2014թ. ընկերությունը կդադարեցնի XP-ի համար անվտանգության համալրումների թողարկումը:

Windows XP-ն երկար տարիների ընթացքում ամենահայտնի օպերացիոն համակարգն էր` սկսած 2001թ.: 2008թ. XP տեղադրված էր 100 համակարգիչներից 83-ի վրա: Այս տարվա մարտին այդ ցուցանիշը նվազել է մինչեւ 39 տոկոս: Windows 7-ը միայն վերջերս է կարողացել առաջ անցնել իր «ավագ եղբորից»;

Windows XP-ի հիմնական աջակցումը դադարեցվել էր դեռ 2009թ., սակայն Microsoft-ը շարունակում են փաթչեր թողարկել, որոնք կարգավորում են անվտանգության համակարգի բացերը: 2014թ. ընկերությունը կհրաժարվի նաեւ դրանից:

Հավաաբար, ընկերությունն այսկերպ փորձում է հաճախորդներին մղե` ավելի ժամանակակից օպերացիոն համակարգեր գնելուն: Այս որոշումը լուրջ հարված է մեծ կորպորացիաների համար, որոնք աշխատանքը հարմարեցրել էին XP-ի բազային: