ԱՄՆ-ը ծրագրում է առաջին անգամ իր ռազմական նավերի վրա լազերային զենք տեղադրել: Նման զենքի փորձնական նմուշը, որ ունակ է խողել անօդաչու թռչող սարքերը, տեղադրվելու է լողացող «Պոնս» բազայի վրա, որն այժմ գտնվում է Պարսից ծոցում:

Միացյալ Նահանգները մտադիր են նավը սարքավորել հոկտեմբերից հետո: Լազերային զենքի նմուշի մոտավոր գինը կկազմի ավելի քան 30 մլն դոլար:

Ներկայումս ԱՄՆ-ը լայնածավալ վարժանքներ է իրականացնում Պարսից ծոցի շրջանում ականազերծման եւ ծովային ենթակառոցվածքների պաշտպանության համար: Վարժանքները ընթանում են Իրանի ատոմային ծրագրի շուրջ լարվածության սրման ֆոնին: