Twitter-ի հեշթեքում սխալ ընթերցանության արդյունքում, որի օգնությամբ օգտատերերը միմյանց հայտնում էին «երկաթյա լեդի» Մարգարեթ Թեթչերի մահվան լուրը, հայտնի ամերիկացի կինոաստղ եւ երգչուհի Շերի մահվան մասին խոսակցությունների տեղիք է տվել:

Ինչպես հաղորդում է Wall Street Journal-ը, Թեթչերի մահվան մասին տեղեկությունից հետո Twitter-ի միկրոբլոգների ծառայությունում համապատասխան հեշթեգ է տարածվել #nowthatchersdead (հիմա մահացել է Թեթչերը): Սակայն շատ օգտատերեր այն կարդացել են այսպես. Now that Cher's dead (հիմա մահացել է նաեւ Շերը), որից հետ երգչուհու բազմաթիվ երկրպագուներ իրենց ցավակցություններն են գրել:

Դրանից հետո Twitter-ի շատ օգտատերեր, մասնավորապես, հայտնի բրիտանացի կատակերգու Ռիքի Ջերվեյսը, սկսել են երգիծական գրառումներ թողնել՝ ծաղրելով տեղի ունեցած շփոթմունքը:

«Բոլորը, ովքեր մտածում են, թե Շերը մահացել է, հրաշալի օրինակ է, թե ինչու հեշթեգներում կարեւորը գլխագրերն են»,-գրել է օգտատերերից մեկը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը մահացել է ապրիլի 8-ին, 87 տարեկան հասակում: