Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի մոտ, այսօր՝ ապրիլի 9-ին, 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուժեր քաղաքից 91 կմ հեռավորության վրա, որի մոտ գտնվում է ատոմային էլեկտրակայանը:
Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Առաջին ցնցումից քիչ անց գրանցվել է եւս մեկ ցնցում՝ 5,4 մագնիտուդով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
«Բուժեր» ԱԷԿ-ը կառուցվել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ հիմա գտնվում է փորձարկման փուլում:




























