Իրանում, այսօր՝ ապրիլի 9-ին, «Բուշեր» ատոմակայանից ոչ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, վերջին տվյալներով, 4 մարդ է զոհվել, հաղորդում է իրանական Press-TV հեռուստաալիքը:
Կարմիր մահիկի իրանական կազմակերպության փրկարար ծառայության ներկայացուցիչ Մահմուդ Մուզաֆարը ISNA գործակալությանը հայտնել է, որ գյուղական բնակավայրում, որտեղ զգացվել է երկրաշարժը, հնարավոր է, ավերածություններ են տեղի ունեցել: Իր հերթին, ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության (նրա ենթակայությամբ է կառուցվել ԱԷԿ-ը) ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրաշարժը չի ազդել ԱԷԿ-ի աշխատանքի վրա, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի մոտ, այսօր՝ ապրիլի 9-ին, 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուժեր քաղաքից 91 կմ հեռավորության վրա, որի մոտ գտնվում է ատոմային էլեկտրակայանը:
Ստորերկրյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: Առաջին ցնցումից քիչ անց գրանցվել է եւս մեկ ցնցում՝ 5,4 մագնիտուդով, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
«Բուժեր» ԱԷԿ-ը կառուցվել է Ռուսաստանի հետ համագործակցությամբ եւ հիմա գտնվում է փորձարկման փուլում:




























