Իրանի Բուշեր հարավային նահանգում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն առնվազն 30 մարդու կյանք է խլել, տուժել է ավելի քան 800 մարդ, կործանվել են Կակի, Խորմուջ եւ Կենգան քաղաքները: «Բուշեր» ատոմակայանում փլուզումներ չեն եղել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Իրանում ՌԴ դեսպանատնից:
Ամենից շատ տուժել է Կակի քաղաքը` 10 հազարանոց բնակչությամբ, իսկ Խորմուջում եւ Կենգանում ապրում է համապատասխանաբար 30 եւ 20 հազար մարդ: Ընդհանուր առմամբ երկրաշարժը վնաս է հասցրել մի քանի մանր քաղաքների եւ իրանական Բուշեր նահանգին, որը մնացել է առանց էլեկտրականության եւ ջրամատակարարման:
Reuters գործակալությունը, վկայակոչելով ականատեսներին, հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է պարսից ծոցի մի քանի այլ երկրներում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուշերից 91 կմ հեռավորության վրա, 10 կմ խորության տակ:




























