Բողոք արտահայտող «Harlem Shake» պարը շարունակում է  նվաճել մոլորակը: Այս անգամ բելգիական բանակի քսան զինվորներ ներքնաշորերով, պարային շարժումներ են կատարել հենց զորամասում:

Տեսանյութի հերոսներն իրենց բավականին տարօրինակ են պահում. կիսամերկ նրանք պարում են զենքերը ձեռքներին,  շրջված պահարանն էլ  որպես նավակ  են օգտագործում եւ «նավարկում»  հատակի վրա:

Տեսանյութը հասել է երկրի պաշտպանության նախարարություն: Գերատեսչության ներկայացուցիչները պատրաստվում են մանրամասն ուսումնասիրել հոլովակը եւ հայտնի չէ` զինվորներին որեւէ պատիժ կսպառնա, թե ոչ, հաղորդում է «Վեստին»: