Բուենոս Այրեսի շուկաներից մեկում դաժանորեն խաբել են բնակիչներից մեկին, որտեղից նա ցանկացել է պուդելներ ձեռք բերել: Գնված «շնիկներին» նա տարել է անասնաբույժի մոտ, որն էլ հայտնել է, որ որպես պուդել նրան ստերիոդներով գիրացված կզաքիս են վաճառել, հաղորդում է  «Yahoo! News»-ը:

Գիրացնելուց հետո գազանիկների բուրդը հատուկ մշակվել  է, ինչն արդյունքում նրանք նմանվել են ավելի շատ խաղալիքի, քան թե իրական պուդելների: Կենդանիների սիրահարը 150 դոլար է վճարել յուրաքանչյուր «պուդելի» համար: